Արամայիս Ավագյան. Հայաստանում պակասում է սերվիզի մշակույթը27 սեպտեմբերի 2012 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի, բայց պակասում է սերվիզի մշակույթը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Արամայիս Ավագյանը: «Հայերը արտասահման են մեկնում հանգստանալու, որովհետև այստեղ պակասում է սպասարկման մշակույթը: Բացի այդ, Հայաստանում հանգստանալը շատ թանկ հաճույք է, և ստացվում է, որ արտասահմանում հանգստանալն ավելի էժան է: Օրինակ, Սևանում գները թանկ են, որովհետև սեփականատերերը պետք է ամբողջ տարվա վարձակալության համար վճարեն, մինչդեռ իրենց հաստատություններն ընդամենը մի քանի ամիս են գործում: Այդ իսկ պատճառով բարձր գներ են սահմանում, որպեսզի կարողանան վճարել ամբողջ տարվա վարձը»,- նշեց նա` հավելելով, որ այդ խնդիրը լուծելու համար պետությունը պետք է ճիշտ հարկային քաղաքականություն վարի: Դասախոսի խոսքով, սերվիզի և տուրիզմի ոլորտում Հայաստանը պետք է կիրառի միջազգային փորձը: «Հայաստանում մատուցվող վատ սպասարկումը բոլորովին կապված չէ սոցիալական պայմանների հետ: Դա խորհրդային ժամանակներից եկած սպասարկման մշակույթ է. այն ժամանակ մի քաղաքում երկու գաստրոնոմ կար. կամ մեկը պիտի գնայինք, կամ մյուսը, այսինքն` վաճառողը շահագրգռված չէր լավ սպասարկել, որպեսզի հենց իր մոտ գային առևտրի: Մենք հաճախորդի նկատմամբ մարդկային վերաբերմունք պիտի սովորենք, այդ թվում վրացիներից և թուրքերից»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |