Կ. Մանոյան. Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հունգարիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը![]() 27 սեպտեմբերի 2012 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար Հունգարիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Այդ մասին այսօր Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, մեկնաբանելով Հունգարիայի դիվանագիտական նոտան Հայաստանի ԱԳՆ-ին: Նա կարծում է, որ այդ հարցը չի հաջողվի այդքան արագ լուծել: Մանոյանի խոսքով, իր համար անհասկանալի են Հայաստանի ԱԳՆ հայտարարություններն այն մասին, որ մենք Հունգարիայից սպասում ենք կոնկրետ քայլերի: Նրա կարծիքով, այդ «կոնկրետ քայլերը» պետք է համապատասխանեն կատարվածին և վերաբերվեն Արցախին: Մանոյանը նշել է, որ Սաֆարովի գործը ուժեղ հարված է հասցրել բանակցային գործընթացին, ավելացրել անկայունությունը, մասնավորապես, հունգարական կողմի մեղքով, և նա պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի իրավիճակը շտկելու համար: Ինչ վերաբերվում է պատճառներին, որոնք դրդել են Հունգարիային հղել այդ նոտան, Մանոյանի կարծիքով, դա պայմանավորված է նրա վրա տարբեր կողմերից ճնշմամբ, միջազգային կառույցներում աննախանձելի դրությամբ և համաշխարհային հանրության բացասական կարծիքով, ինչպես նաև հունգարական ընդդիմության դժգոհությամբ: Հունգարիայի ԱԳՆ-ը սեպտեմբերի 24-ին դիվանագիտական նոտա է հղել Հայաստանին ԱԳՆ` առաջարկելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է Հունգարիայի կառավարության պաշտոնական կայքը, դիվանագիտական նոտայում ընդգծվում է Հունգարիայի շահագրգռվածությունը դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին միակողմանի որոշումն առանց նախապայմանների չեղյալ հայտարարելու մեջ: «Հունգարիայի ԱԳՆ-ն օգտվում է այդ առիթից, որպեսզի հաստատի իր հսկայական հարգանքը Հայաստանի ԱԳՆ նկատմամբ»,- ասվում է նոտայում: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ այդ նոտան դարձել է օգոստոսի 31-ի հայտարարության պաշտոնական պատասխանը, որով Հայաստանը տեղեկացրել է Հունգարիային դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |