ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԱՊՐԻԼԻ ԿԵՍԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների քննարկման առնչությամբ նախատեսված է ապրիլի կեսերին: Ինչպես տեղեկացնում է Day.az գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Նախարարների միջեւ բանակցությունների հիմնական նպատակն է` հիմք նախապատրաստել երկու երկրների նախագահների հանդիպման համար»,- նշել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---