ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՀԱՍՆԵԼ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ19 մարտի 2005 - 07:33 AMT PanARMENIAN.Net - «Քանի դեռ ադրբեջանական հողերը օկուպացված են Հայաստանի կողմից, Ադրբեջանը խաղաղության չի գնա այդ երկրի հետ»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` ԱՄՆ Օկլոհոմայի նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար Գարրի Ուայթի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: «Ցավով նշում եմ, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն առայժմ ոչ մի դրական արդյունքի չի կարողացել հասնել: Օկուպացված ադրբեջանական հողերում կուտակվել է զգալի քանակության զենք եւ զինամթերք, որը մեծ սպառնալիք է ներկայացնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի համար, որը կշահագործվի մոտ ժամանակներս: Այդ հակամարտության կարգավորման հարցում մենք շատ բան ենք ակնկալում Մինսկի խմբի ամերիկյան համանախագահից»,- ասել է Ս. Աբիեւը: Գ. Ուայթի խոսքերով` «նոր ժամանակաշրջանը կբացի նոր հնարավորություններ, Ադրբեջանը կվերածվի Հարավային Կովկասի առաջատար պետության»: Նա հայտնել է, որ Օկլոհոմայի նահանգը պատրաստ է փորձի փոխանակում անցկացնել պաշտպանության ոլորտում: Ս. Աբիեւը նշել է, որ Ադրբեջանի եւ ԱՄՆ հիմնական շահերը համընկնում են, այնուհետեւ` «Հայաստանի կողմից գրավված հողերի ազատագրում», Ադրբեջանը շեշտակի կզարգանա եւ կդառնա Հարավային Կովկասի առաջատար պետությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |