Մաքքեյբ. Յուրա Մովսիսյանը երկընտրանքի առջև է՝ մնալ Ռուսաստանում թե մեկնել Արևմուտք![]() 27 սեպտեմբերի 2012 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքքեյբը պատմել է, որ այժմ Յուրա Մովսիսյանը երկընտրանքի առջև է՝ մնալ Ռուսաստանում թե մեկնել Արևմուտք: «Ակումբն այնքան էլ չի ուզում հրաժեշտ տալ Յուրային: Հարցն այն է, ցանկանո՞ւմ է արդյոք Մովսիսյանը մնալ Ռուսաստանում: Բարդ է պատասխանել այդ հարցին հենց այս պահին, Արևմտյան Եվրոպայում աշխատավարձերն ավելի ցածր են, քան Ռուսաստանում: «Կրասնոդարը» շատ ջանք պիտի գործադրի պահելու համար ֆուտբոլիստին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում Մովսիսյանը կարող է ավելի շատ վաստակել, քան անգլիական պրեմիեր լիգայի որոշ ակումբներում»,- Մաքքեյբի խոսքն է մեջբերում championat.com-ը: Ըստ գործակալի, Յուրան արդեն 25 տարեկան է և հասկանում է, որ այդքան էլ շատ չի մնացել կարիերայի ավարտին և ցանկանում է առավելագույնս ճիշտ ընտրություն կատարել իր և իր ընտանիքի համար: «Նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում, կամ Եվրոպայի լիգայում, բայց պետք է նկատի ունենալ նաև ֆինանսական հարցը: Մեկ անգամ Յուրան արդեն ամեն ինչ դրեց խաղաքարտի վրա, երբ որպես ազատ գործակալ Սոլթ Լեյք Սիթիից Դանիա տեղափոխվեց»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |