Ստեփան Սաֆարյան. Լևոն Տեր-Պետրոսյանը հազիվ թե առաջադրի իր թեկնածությունն ընտրություններում![]() 27 սեպտեմբերի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը քիչ հավանական է համարում, որ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Նրա կարծիքով, դա կապված է ՀԱԿ համար դժվար ժամանակների հետ: «Փորձելով այս տարիներին ուսումնասիրել նրա կերպարը` չեմ կարծում, որ նա կնախընտրի հեռանալ քաղաքական դաշտից, հավաքելով 5-6 տոկոս, այն դեպքում, երբ քաղաքական դաշտ է մտել ֆուրորով»,- ասել է Սաֆարյանը: Միաժամանակ, Սաֆարյանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե իր կարծիքով ում կառաջադրի Հայ ազգային կոնգրեսը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |