Վազգեն Յակուբյան. ՀԲԸՄ-ն 1 մլն դոլարի օգնություն է հատկացրել սիրիահայերին![]() 27 սեպտեմբերի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայկական բարեգործական ընդհանուր միությունը 1 մլն դոլարի շտապ օժանդակության պահեստի գումար է հատկացրել սիրիահայերին: Նման որոշում է ընդունվել ՀԲԸՄ կենտրոնական վարչության օգոստոսի 3-ի ժողովում, ինչի մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց կենտրոնական վարչական ժողովի անդամ, Հայոց Եկեղեցու Դամասկոսի թեմի քաղաքական մարմնի ատենապետ Վազգեն Յակուբյանը: «Ավելի ուշ մենք օգնության կոչով դիմեցինք սփյուռքահայությանը, և բազմաթիվ ազնիվ հայրենակիցներ արձագանքեցին մեր կոչին: Մարդասիրական օգնության աշխատանքներում մենք համագործակցում ենք Սիրիահայ օգնության համակարգման մարմնի հետ, որը համախմբում է համայնքի բոլոր հայկական կազմակերպությունները»,- նշեց նա: Յակուբյանը տեղեկացրեց, որ առանձնացված գումարի շնորհիվ հազարավոր ընտանիքների տրամադրվում է կենսական սննդամթերք, դեղօրայք, ջուր և անհրաժեշտ այլ պարագաներ: «Մեր կենտրոնները ծառայում են նաև որպես ապաստարաններ: Մեր միության երիտասարդական թևի` Հայ երիտասարդաց ընկերակցության երիտասարդներն ու սկաուտները պատրաստում են ձեթ, շաքար, ձավար, յուղ ու պահածո մսեղեն պարունակող տուփեր, որոնք տրամադրվել են Հալեպում գտնվող շուրջ 2500 ընտանիքների»,- ասաց ատենապետը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |