2014թ մարտի 9-ին կկայանա 2016թ ԵԱ ընտրական մրցաշարի վիճակահանությունը![]() 27 սեպտեմբերի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - 2016թ ֆուտբոլի Եվրոպայի առաջանության ընտրական մրցաշարի վիճակահանությունը կկայանա 2014թ մարտի 9-ին` ֆրանսիական Նիս քաղաքում: Ընտրական մրցաշարը մեկնարկում է 2014թ սեպտեմբերին, կավարտվի 2015-ի նոյեմբերին: «Ինչու հենց Նիսը: Մենք փնտրում էինք զարգացած ենթակառուցվածքով քաղաք, որի հյուրանոցները հեշտությամբ կարող են բոլորին էլ ընդունել»,-ասել է EURO-2016 կազմկոմիտեի նախագահ Ժակ Լամբերը: 2016թ Եվրոպայի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին: Փորձագետների կարծիքով մրցաշարի որոշիչ հանդիպումը տեղի կունենա հանրահայտ «Ստադ դը Ֆղանս» մարզադաշտում, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունները չեն հաստատվել: «Չենք շտապում հրապարակել այն մարզադաշտի անունը, որտեղ տեղի կունենա Եվրոպայի առաջնության որոշիչ հանդիպումը: «Ստադ դը Ֆղանսը», «Վելոդրոմը», «Ժերլանը», պատրաստ են ընդունելու այդ խաղը»,-Լամբերի խոսքը փոխանցում է rsport.ru-ն: Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2015թ դեկտեմբերին Փարիզում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |