ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի

PanARMENIAN.Net - Սիրիայի զինված հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` հանդես գալով Անվտանգության խորհրդում բարձր մակարդակով նիստի ժամանակ:

«Սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Պան Գի Մունը ընդգծել է, որ հակամարտությունը դիվանագիտության ուղիով լուծելը պահանջում է «ԱԽ կողմից կայուն աջակցություն», որը ներկայումս շոշափելի չէ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գլխավոր քարտուղարի խոսքով Սիրիայում տիրող իրավիճակը սպառնում է ամբողջ տարածաշրջանին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---