ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԵԼՈՌՈՒՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ19 մարտի 2005 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Բելոռուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Կոնոպլյովի հետ, տեղեկացնում է ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի եւ Բելոռուսի միջեւ բարեկամական կապերը մեծ ազդեցություն ունեն համագործակցության ամբողջ համակարգի վրա, որի վկայությունն է համագործակցության ակտիվացումը, մասնավորապես, տնտեսական ոլորտում: Վ.Կոնոպլյովը նշել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող չօգտագործված ներուժը` չնայած Հայաստանի եւ Բելոռուսի միջեւ ապրանքաշրջանառության զգալի աճին: Նա առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել երկու երկրների սուբյեկտների համագործակցության վրա:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |