«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դերասանուհին հայց է ներկայացրել YouTube-ի դեմ![]() 27 սեպտեմբերի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան դերասանուհին, ով նկարահանվել է սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմում, սեպտեմբերի 26-ին հայց է ներկայացրել YouTube-ի դեմ: Դերասանուհի Սինդի Լի Գարսիայի անունից ներկայացված հայցում, բացի YouTube-ից, մեղադրվում է նաև սերվիսի տեր Google ընկերությունը, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսեր Նակուլա Բեսսլի Նակուլան: Ըստ հայցի տեքստի, Google, առանց դերասանուհու թույլտվության հոլովակը հրապարկելով, խախտել է հեղինակային իրավունքները, որոնք նա ուներ իբրև դերասանուհի, ով դերակատարել է ֆիլմում: Այս առնչությամբ դերասանուհին պահանջել YouTube-ից է հեռացնել ֆիլմի բոլոր մասերը: Ինչ վերաբերում է ֆիլմի պրոդյուսերին, ապա դերասանուհին նրան մեղադրում է խաբեության, զրպարտության և անբարեխիղջ բիզնես վարելու մեջ: Դերասանուհին նշել է նաև, որ ֆիլմի ստեղծումից հետո իրեն և իր մերձավորներին բազմիցս սպառնացել վրեժխնդրությամբ, հաղորդում է lenta.ru-ն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |