ՄԱԿ. Մինչև տարեվերջ սիրիացի փախստականների թիվը կարող է հասնել 700 հազարի

ՄԱԿ. Մինչև տարեվերջ սիրիացի փախստականների թիվը կարող է հասնել 700 հազարի

PanARMENIAN.Net - Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն կոմիսարի վարչության գնահատականներով, մինչև տարեվերջ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմից փախչողների թիվը կարող է հասնել 700 հազարի: Ավելի վաղ կազմակերպությունը ավելի փոքր թիվ էր նշում:

Ներկայումս Սիրիայից հեռացել է մոտ 294 հազար մարդ: ՄԱԿ-ի վարչության տվյալներով, փախստականներին օգնելու համար կազմակերպությանը պետք է մոտ 490 մլն դոլար:

Փախստականների մեծ մասը ապաստան է գտնում Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում: Վարչության տվյալներով, օրական Սիրիայից հեռանում է 2-3 հազար մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---