Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հանդիպել է «Վրացական կոալիցիայի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի հետ

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հանդիպել է «Վրացական կոալիցիայի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի հետ

PanARMENIAN.Net - Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հանդիպում է անցկացրել «Վրացական կոալիցիայի» առաջնորդի հետ:

Բիձինա Իվանիշվիլին հավաստիացրել է, որ երկրում ընտրություններից հետո անկարգություններ չեն լինի:

Ըստ նրա, դեսպանը հետաքրքրվել է, թե որքանով են իրենք վերահսկում իրավիճակը:

«Ես նրան երաշխիքներ եմ տվել, որ լավ գիտեմ Վրաստանի քաղաքացիներին, և չի լինի այնպիսի քաոս, որով իշխանությունները վախեցնում են ամերիկացիներին և եվրոպացիներին, իբրև թե մենք ինչ-որ սարսափելի բաներ ենք նախապատրաստում:

Իշխանություններն են տարածում այդ զրպարտությունը: Ես դեսպանին ասել եմ, որ վրացիները քաղաքակիրթ են, ունեն ավանդույթներ և սովորություններ»,-ընդգծել է նա:

Նա ընդգծել է, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանում չի լինի քաղաքացիական ընդդիմության սպառնալիք, հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---