Հրանուշ Հակոբյանը ՀՕՄ– ի ներկայացուցիչների հետ քննարկել է սիրիահայերին հուզող խնդիրները

Հրանուշ Հակոբյանը ՀՕՄ– ի ներկայացուցիչների հետ քննարկել է սիրիահայերին հուզող խնդիրները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանին, ՀՕՄ –ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանին, կենտրոնական վարչության անդամներ Լիզա Ավագյանին ևԱլեսյա Բեջանյանին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ապաստանած սիրիահայերին հուզող խնդիրները: Նախարարը ներկաներին հավաստիացրել է, որ սիրիահայերին վերաբերող բոլոր խնդիրները` ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են, և որ ՀՀ սփյուռքի նախարարությունը տիրապետում է Սիրիայից ժամանած հայրենակիցներին վերաբերող ողջ տեղեկատվությանը և շարունակում է հանդես գալ նրանց կեցությունը Հայաստանում հնարավորինս դյուրացնող նախաձեռնություններով:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համատեղ ծրագրերի իրականացման պայմանավորվածություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---