Հայաստանում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը![]() 27 սեպտեմբերի 2012 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24-28-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար-ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգմամբ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներական գումարտակի ականազերծման հրահանգիչների համար անցկացվող վարժանքի վայր, ամերիկյան շարժական դաշտային հոսպիտալի բացազատմամբ անցկացվող զորավարժության վայր: Նշված այցերի ընթացքում Կանզասի պատվիրակությունը դիտարկեց Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման հրահանգիչների վարժանքը, ինչպես նաև ներկա գտնվեց շարժական դաշտային հոսպիտալի զորավարժության վերջնական փուլին: Այցի ընթացքում գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը, անդրադառնալով Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը, բարձր գնահատեց Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների հետ անցկացված վարժանքների ընթացքում հայ զինծառայողների պատրաստության և փոխգործակցելիության մակարդակը: Կողմերը կարևորեցին նաև 2013 թվականին Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության 10-ամյակը նշելու անհրաժեշտությունը: ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում Կանզասը հանդիսանում է Հայաստանի գործընկեր նահանգը 2003թ.-ից, որի շրջանակներում համագործակցություն է իրականացվում ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Կանզասի նահանգի ազգային գվարդիայի միջև: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |