Քլիվլենդում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում27 սեպտեմբերի 2012 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի քաղաքապետարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-այմակին, որին ներկա էին քաղաքապետ Ֆրանկ Ջեքսոնը, բարձրաստիճան այրեր, համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ: Շնորհավորելով ներկաներին անկախ պետականության 21-րդ տարեդարձի առթիվ՝ Քլիվլենդի քաղաքապետը կարևորել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի կապակցությամբ ընդունված Հռչակագիրը, որում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա պետությունը, 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո հիմնել է Հայաստանի Առաջին ժողովրդավարական Հանրապետությունը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին առանց որևէ արտաքին ուժի միջամտության վերականգնել իր անկախությունը»: Հռչակագիրը բարձր է գնահատում այն փաստը, որ Հայաստանը դարձել է ամուր միջազգային կապեր ունեցող բարգավաճ, խաղաղ և անվտանգ երկիր, ինչպես նաև պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի ազատությունը: Ըստ Հռչակագրի՝ Հայաստանը մոդել է տարածաշրջանի երկրների համար: Փաստաթղթում նշվում է նաև, որ «Քլիվլենդը հպարտ է հյուրընկալելու հայկական կենսունակ համայնքին, որի հարուստ մշակույթը և ընտանեկան արժեքները հայ-ամերիկյան կրոնական, սոցիալական և մշակութային բազմաթիվ կազմակերպությունների միջոցով փոխանցվում են ապագա սերունդներին»: Այնուհետև տեղի է ունեցել հայկական եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողություն Քլիվլենդի քաղաքապետարանի Ռատունդայում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |