Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար![]() 27 սեպտեմբերի 2012 - 21:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Շտեֆան Ֆյուլեին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ մեր երկիր է ժամանել այն հստակ համոզվածությամբ, որ Հայաստանը միանշանակ է տրամադրված ինտեգրման գործընթացում Եվրոպական միությանն ավելի մոտենալու հարցում, և այժմ պետք է քննարկել կարողությունների շրջանակը, որը թույլ կտա բարեփոխումների օրակարգից անցնել կոնկրետ գործողությունների՝ հստակեցնելով, թե ինչպես Եվրոպական հանձնաժողովը կարող է օգտակար լինել այդ հարցում: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման ուղղությամբ բանակցություններում զգալի առաջընթացը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ընդհանրության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |