Մհեր Մկրտչյանի արձանը կրկին կոտրել են. Այս անգամ արձանը հանվել է հրապարակից![]() ![]() PanARMENIAN.Net - Ժամեր առաջ անհայտները կոտրել էին Կինոմոսկվայի դիմաց` Շառլ Ազնավուրի հրապարակում օրերս տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանի տակառիկը: Ինչպես հրապարակից հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակիցը` արձանն արդեն հանված է նստարանի վրայից` ամենայն հավանականության` վերականգնելու նպատակով: Նախորդ շաբաթ օրը` անհայտները կոտրել էին նույն արձանի աջ ձեռքի բութ մատը, բայց կարճ ժամանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները վերականգնեցին արձանը: Դերասանի արձանը` Եղիշե Չարենցի արձանի հետ միասին տեղադրվել էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում ընդամենը երկու օր առաջ` սեպտեմբերի 20-ին: Մկրտչյանը «01-99» ֆիլմի իր հայտնի տակառիկով էր: Երևանի քաղաքապետարանի այս անակնկալի նպատակն է ստեղծել գեղեցիկ միջավայր և վերականգնել այն մթնոլորտը, որը նախկինում կար Երևանում: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |