«Ժողովուրդ». «Արմավիա»-ի իրական գնորդը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյա՞նն է

«Ժողովուրդ». «Արմավիա»-ի իրական գնորդը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյա՞նն է

PanARMENIAN.Net - «Միկա» և «Արմավիա» ընկերությունների սեփականատեր Միքայել Բաղդասարովը մտադիր է ոչ միայն վաճառել իր ունեցվածքը, այլև հեռանալ Հայաստանից: Նա որոշել է բնակություն հաստատել Անգլիայում: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն` Բաղդասարովը, չդիմանալով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի մրցակցությանը, որոշել է վաճառել նաև իր «Միկացեմենտ»-ը, սակայն գնորդ չկա: Դե իսկ «Արմավիա»-ի հետ կապված խնդիրները տևական ժամանակ է` լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Ու խնդիրը հասավ իր «տրամաբանական ավարտին», ամենայն հավանականությամբ, իտալական ինչ-որ ընկերություն կգնի «Արմավիա»-ն: Ըստ շրջանառվող լուրերի`«Արմավիա»-ի իրական գնորդը, սակայն, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, որից ունեցած դժգոհությունների առիթով Բաղդասարովը զրուցել է Ս. Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---