Գաբալայi ՌԼԿ-ի վարձակալությունը կերկարաձգվի 2-3 տարով` նույն ֆինանսական պայամններով28 սեպտեմբերի 2012 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Ադբեջանի տարածքում Գաբալինսկայա ՌԼԿ վարձակալությունը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ամենաշատը 3 տարով, սակայն ֆինանսական պայամանավորվածությունները այդ ժամանակահատվածում չեն փոփոխվի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է աղբյուրը, որը մոտ է բանակցային գործընթացին: Ավելի վաղ աղբյուրը, որը մոտ է ռուսական ռազմական գերատեսչությանը, հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ն հիասթափված է այդ հարցի վերաբերյալ բանակցային գործընթացում Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ մոտեցումից: Ընթացիկ տարվա գարնան սկզբին ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Բաքուն պահանջում է ՌԼԿ վարձը տարեկան 7 մլն-ից հասցնել 300 մլն դոլարի: «Ներկայումս խոսքը գնում է պայամանագիրը 2-3 տարով, նույն ֆինանսական պայմաններով երկարաձգելու մասին»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, նոր պայամանագրի շրջանակներում ենթադրվում է լուծել Ադրբեջանի և ՌԴ միջև բոլոր տարաձայնությունները, որոնք կապված են Գաբալում օբյեկտի վարձակալության ֆինանսական պայմանների հետ, ինչպես նաև մշակել համաձայնության առավել կոմպրոմիսային տարբերակ` առավել երկար ժամանակահատվածով: Գաբալինսկայա ՌԼՀ ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն էլեմենտներից էր: Ադրբեջանի անկախությունից հետո ևս, Ռուսաստանը շարունակում էր կայանի շահագործումը: ՌԼՀ վարձակալության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2002թ, համաձայնագրի ժամկետը սպառվում է 2012թ դեկտեմբերի 24-ին: ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Ադրբեջանի հետ մի մինչև 2025թ ՌԼՀ վարձակալության վերաբերյալ բանակցությունները երկարաձգելու վերաբերյալ: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |