Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները կարևորում են երկկողմ համագործակցության խորացումը![]() 28 սեպտեմբերի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Նյու Յորք: Էդվարդ Նալբանդյանի և Սլովենիայի արտգործնախարար Կարլ Էրջավեչի հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա է բարձրացվել, ինչը նշանավորվել է երկրների ղեկավարների փոխայցելություններով, միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարարները մտքեր փոխանակեցին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերն ու ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը: Կարլ Էրջավեչը տեղեկացրեց իր երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը և դրա հետևանքները հաղթահարելու նպատակով իրականացվող քայլերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |