Գործարկվել է ՀՀ Ոստիկանության նոր պաշտոնական կայքը

Գործարկվել է ՀՀ Ոստիկանության նոր պաշտոնական կայքը

PanARMENIAN.Net - Գործարկվել է ՀՀ Ոստիկանության նոր պաշտոնական կայքը: Ինչպես այսօր կայքի շնորհանդեսի ժամանակ նշեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, police.am-ի նոր կայքը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Նրա խոսքով` գրասենյակը հայտարարեց մրցույթ, որի արդյունքում հաղթեց հայկական ՏՏ զարգացնող ընկերություններից մեկը` Studio One-ը, որն էլ 3 ամսում պատրաստեց կայքը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանն ասաց, որ նոր կայք պատրաստելու որոշումը կայացվեց` ելնելով ՀՀ քաղաքացիների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների բազմաթիվ բողոքներից և դիտողություններից: «Ոստիկանության նոր կայքը եռալեզու է և օժտված է ժամանակակից պահանջներին բավարարող բոլոր բաժիններով, այդ թվում` թեժ գիծ, ուղիղ միացում Ճանապարհային ոստիկանության և անձնագրային բաժիններ, Ոստիկանության բոլոր ստորաբաժանումների պատկերներ Google Map-ի միջոցով, ինչպես նաև յուրաքանչյուր տեղամասի տեսուչների ցուցակը` բոլոր անհրաժեշտ անձնական տվյալներով: Բացի այդ, նոր կայքում կա 2012թ. կատարողական բյուջեն, առաջադրվող նախագծերը, որոնք կարող են քննարկվել, տեսախցիկների կողմից ֆիքսված խախտում կատարած ավտոմեքենաների վարորդները կարող են, մուտքագրելով իրենց կոդը, տեսնել իրենց խախտումը:

Տեղադրվել են նաև ոստիկանությանն առնչվող հաղորդումները` «02» հաղորդումը, «02» ռադիոն և «02» թերթը»,- ասաց նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---