ՀԱԿ պատգամավորները կքվեարկեն Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու դեմ, կարծում է Սոս Գիմիշյանը![]() 28 սեպտեմբերի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները կքվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դեմ, կարծում է ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Գիմիշյանի խոսքով, նա կողմ է, որպեսզի Օսկանյանի գործը հետաքննվի, և միայն դատարանի որոշումից հետո, եթե նա իսկապես մեղավոր է, ձերբակալվի: Գիմիշյանը նաև հավելել է, որ անձամբ հանդես է գալիս պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դեմ, և ժամանակին, չնայած Վանո Սիրադեղյանի հետ հակամարտությանը, խորհրդարանում քվեարկել է նրան պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու դեմ: Իր հերթին ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ առանց Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու անհնար է գործի նորմալ հետաքննությունը: Ինչ վերաբերվում է այն հայտարարություններին, որ Օսկանյանի գործը քաղաքական դրդապատճառներ ունի, ապա Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով, այդ հարցին կպատասխանեն հետաքննությունից հետո ներկայացված փաստերը: Պետք է նշել, որ թե Լեռնիկ Ալեքսանյանը, թե Սոս Գիմիշյանը, դրական կարծիք ունեն Վարդան Օսկանյանի մասին: Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» միջոցով փողերի լվացման գործի առնչությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |