Հալեպում սեպտեմբերի 26-ի պայթյունների հետևանքով հայ ընտանիք է զոհվել

Հալեպում սեպտեմբերի 26-ի պայթյունների հետևանքով հայ ընտանիք է զոհվել

PanARMENIAN.Net - Գյուլբենկյան ազգային վարժարանի մոտակայքում սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թվում են եղել նաև հայուհի Մարիա Աղազարյանը, նրա ամուսինը` Ռայմուն Ֆահման, ով քրիստոնյա արաբ էր և տասնամյա դուստր Ջուլին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի օգնության և աջակցության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, փոխանցելով Հալեպում գտնվող Սերոբ Ջաուկյանի խոսքերը:

«Վիրավորների թվում է նաև հայուհի Զարմիկ Նաջարյանը, որն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ», - ասաց Ադամյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` սեպտեմբերի 26-ին` Հալեպի ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտ երկու պայթյուն էր որոտացել, որոնց հետևանքով զոհվել էին տասնյակ մարդիկ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---