Զարուհի Փոստանջյան. «Ժառանգությունը» կքվեարկի Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու դեմ

Զարուհի Փոստանջյան. «Ժառանգությունը» կքվեարկի Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու դեմ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կքվեարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է նա:

Փոստանջյանի խոսքով, «Ժառանգություն» խմբակցությունը դեռ չի քննարկել այդ հարցի շուրջ իր քվեարկության հարցը, սակայն հավելեց, որ կարծում է` գործընկերները կաջակցեն իրեն:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» միջոցով փողերի լվացման գործի առնչությամբ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---