Ղազախստանը մտադիր է ընդունել ծանրամարտի 2014թ. աշխարհի առաջնությունը

Ղազախստանը մտադիր է ընդունել ծանրամարտի 2014թ. աշխարհի առաջնությունը

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնել է Ղազախստանի սպորտի և ֆիզիկական կուլտուրայի նախարար Տալգատ Երմեգիյաևը, ծանրամարտի 2014թ. աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Աստանայում:

«Աշխարհի առաջնությունը կանցնի աշնանը, քանի որ ձմռանը կայանալու է Ասիայի առաջնությունն ու այլ միջոցառումներ: Ես կարծում եմ, առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերին»,-ասել է նա հուշագրի ստորագրումից հետո: Ղազախստանն ԱՊՀ առաջին երկիրն է, որտեղ կանցնի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, հայտնում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---