Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն անհիմն է համարում մեղադրանքները Վարդան Օսկանյանի հասցեին

Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն անհիմն է համարում մեղադրանքները Վարդան Օսկանյանի հասցեին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անհիմն է համարում իր պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի հասցեին մեղադրանքները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության ավարտված նիստի արդյունքները:

«Այն, ինչ ներկայացվել է մեզ` պատգամավորներիս, մենք համարում ենք անհիմն: Փոխարենը, ԱԺ 131 պատգամավորներին կբաժանենք մեր փաստարկները: Իսկ մեր գործողությունների մասին հանրությանը կտեղեկացվի և կհայտարարվի ԱԺ լիագումար նիստում քննարկումից հետո»,- հաղորդել է նա:

Մամլո քարտուղարը նաև հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ ԲՀԿ պատգամավորներն այսօր ներկա չեն եղել 2011-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների ներկայացմանը:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» միջոցով փողերի լվացման գործի առնչությամբ:

 Ուշագրավ
---