Դմիտրի Մեդվեդև անհիմն է համարում խոսակցությունները ԱՊՀ վախճանի մասին

Դմիտրի Մեդվեդև անհիմն է համարում խոսակցությունները ԱՊՀ վախճանի մասին

PanARMENIAN.Net - Բոլոր խոսակցությունները ԱՊՀ վախճանի մասին անհիմն են: Այսօր Յալթայում ԱՊՀ երկրների Միջազգային ներդրումային համաժողովի մասնակիցներին է հայտարարել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Բոլոր խոսակցություններն ԱՊՀ վախճանի մասին անհիմն են, թեկուզ այն պատճառով, որ մենք այլ հարթակ չունենք շփվելու համար»,-ասել է նա:

Մեդվեդևը գոհունակություն է հայտնել ԱՊՀ կուտակված ներուժի վերաբերյալ՝ կարևորելով ազատ առևտրի գոտու ստեղծման բազմամյա աշխատանքի ավարտը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ 8 անդամներ ստորագրեցին համապատասխան փաստաթղթերը, որոնք արդեն վավերացրել են ՌԴ, Բելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի ու Մոլդովայի խորհրդարանները, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---