Սիրիական ընդդիմությունը «որոշիչ մարտեր է սկսել Հալեպի համար»

Սիրիական ընդդիմությունը «որոշիչ մարտեր է սկսել Հալեպի համար»

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունըհայտարարել է, որ սկսում է «Հալեպի համար որոշիչ պայքար»: Հալեպը երկրի մեծքությամբ առաջին քաղաքն է, որտեղ նախորդ օրերին կատաղի բախումներ են ծավալվել Ասադի կողմնակիցների և զինված գրոհայինների միջև:

Ըստ Հալեպից ստացվող տվյալների, գրոհայիններին առայժմ չի հաջողվել ամրապնդել իրենց դիրքերը:

Հալեպի բնակիչները պնդում են, որ մարտեր սկսվել են նաև մինչ այժմ խաղաղ թաղամասերում, ընդ որում, գնալով բախումներում որոշիչ դեր են խաղում քուրդ-անջատողականները, ում ընդդիմությունը կասկածում է Ասադի ուժերի հետ ռազմական կապեր ունենալու մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---