Սոցապ պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է ներկայացվել միանգամից երեք հոդվածով![]() ![]() PanARMENIAN.Net - Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ-ի 179 հոդված 3 մասի 1 և 2 կետերով(կազմակերպված խմբի կողմից առանձնակի մեծ չափերով յուրացում կամ հափշտակում), 178 հոդվածի 3 մասի 1 կետով (առանձնակի մեծ չափերով մեքենայությունների իրականացում) և 314 հոդվածով (պաշտոնական դիրքի չարաշահում): Ինչպես հաղորդում է Հայաստանի Գլխավոր դատախազությունը, դատարան միջնորդություն կներկայացվի` Վազգեն Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: 2011թ ՀՀ ՔՕ-ով 179 հոդված 3 մասի 1 և 2 կետերով, 178 հոդվածի 3 մասի 1 կետով և 314 հոդվածով հարուցված քրեական գործի նախնական հետաքննությունը շարունակվում է: Ներկայումս մեղադրանք է ներկայացվել 29 անձանց: Ավելի վաղ ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, Խաչիկյանի հետ միասին ձերբակալվել են նաև Աշոտ Աբրահամյանն ու Հովհաննես Գրիգորյանը: Այս պահին Ոստիկանությունը մամլո հաղորդագրություն է պատրաստում: ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի պաշտոնից Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի յուրացումներից հետո: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |