ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի փոխնախագահին![]() 28 սեպտեմբերի 2012 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՀ փոխնախագահ Ամադո Բուդուին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Բուդուն շեշտեց Արգենտինայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը: Արգենտինայի փոխնախագահը պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել հայ-արգենտինյան հարաբերությունների բազմակողմանի զարգացման գործում: Դեսպան Մելիքյանն իր հերթին վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը երկու բարեկամ պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար: Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվեց Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ ԱՀ նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ զետեղեց արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |