Իսրայելի ԱԳ նախարարը վրդովված է Մահմուդ Աբբասի ելույթից

Իսրայելի ԱԳ նախարարը վրդովված է Մահմուդ Աբբասի ելույթից

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, արձագանքելով Պաղեստինյան ինքանավարության նախագահ Մահմուդ Աբբասի` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ելույթին, այն ակնհայտ սադրանք է կոչել:

Լիբերմանի խոսքով, բոլոր նրանք, ովքեր մինչ օրս խաբում էին իրենց և անհիմն հույսեր էին տածում, այժմ ստիպված կլինեն նայել իրականությանը և գիտակցել, թե ինչպիսին են Մահմուդ Աբբասի իրական նպատակները և թե ինչ է ակնարկում:

Իր խոսքում Մահմուդ Աբբասը մեղադրել է իսրայելական կառավարությանը նոր «նակբա» ծրագրելու, Պաղեստինյան ինքանավարությանը թուլացնելու, բնական ռեսուրսները գողանալու և «հրեա ահաբեկիչների» կողմից արաբների վրա հարձակումների մեջ, հաղորդում է MIGnews գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---