ԲՀԿ-ն Օսկանյանի գործով ԱԺ ներկայացված միջնորդագիրը անհիմն է համարում![]() 28 սեպտեմբերի 2012 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: ԲՀԿ լրատվական ծառայությունը հայտնում է, որ ԲՀԿ քաղաքական խորհրդի կարծիքով միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստան»-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |