Սիրիայի իշխանությունները գրոհայիններին SMS-հաղորդագրություններ են ուղարկել` «Խաղն ավարտված է»![]() 28 սեպտեմբերի 2012 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները երկրում բջջային կապի բաժանորդներին SMS-հաղորդագրություններ են ուղարկել, որոնցում կոչ է արվում գրոհայիններին վայր դնել զենքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ֆրանս Պրեսս գործակալությանը: Հաղորդագրությունը տարածվել է Սիրիայի ԶՈւ-ի անունից: Դրանցում, մասնավորապես, եղել են հետևյալ բառերը` «Խաղն ավարտված է»: Բացի այդ, հաղորդագրություններում ասվում է, որ Սիրիայի այն քաղաքացիները, որոնք մասնակցում են հակակառավարական զինված խմբավորումներին, դեռևս կարող են ինքնակամ հանձնվել իշխանություններին: Ավելի վաղ ևս Սիրիայի իշխանությունները գրոհայինների նկատմամաբ կիրառել են հոգեբանական ազդեցության միջոցներ` թռուցիկների տեսքով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |