Հնդկական պարեր` Առնո Բաբաջանյան համերգասրահում28 սեպտեմբերի 2012 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, «Բհարատնատյամ» պարային համույթը ելույթ կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ռևաթի Ռամաչանդրանի գլխավորությամբ հինգ հոգուց բաղկացած համույթի ելույթը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ռամաչանդրանի հետ միասին ելույթ կունենան Կորուկայի Ռամաչանդրան Մանասվինին (ցիմբալ), Փրեեթի Մահեշվարը (մենակատար), Կրիշնամուրթի Վենկատասուբրամանիանը (մրիդանգամ) և Վասուդևան Մուրուգանանդամը (ջութակ): Սեպտեմբերի 30-ին պարային համույթը ելույթ կունենա նաև Երևանի պետական համալսարանում` հայ, հնդիկ և օտարազգի ուսանողների համար: Իսկ վերջին ելույթը ծրագրված է Գյումրիի Պետական կոնսերվատորիայում հոկտեմբերի 1-ին: Համերգները կազմակերպվել են Երևանում Հնդկաստանի դեսպանատան կողմից` Հնդկաստանի մշակութային կապերի հյուպատոսի, Արտաքին գործերի նախարարության, Հնդկաստանի կառավարության և ՀՀ մշակույթի նախարարության կողմից, հաղորդում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան պաշտոնական կայքը:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |