ՏՈԲՈԼՍԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՈԲՈԼՍԿՈՒՄ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ 1600-ԱՄՅԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Տոբոլսկում բացվել է «Հայաստանը Տոբոլսկում» ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին եւ հայկական գրերի 1600-ամյակին: Ցուցահանդեսի նախաձեռնողներն են Տոբոլսկի երիտասարդական խորհրդարանի նախագահ Հակոբ Ասլոյանը` Տոբոլի թանգարան-արգելանոցի աջակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված են գրքեր, հայկական հուշանվերներ, ժողովրդական գործիքներ եւ հայկական ժողովրդի պատմության եւ մշակույթի մասին պատմող այլ նյութեր: Պաշտոնական բացմանը քաղաքագլուխ Եվգենի Վորոբյովը կարեւորել է, որ հայերն, ապրելով հեռավոր Սիբիրում, չեն մոռանում իրենց պատմությունը եւ մշակույթը: Տոբոլսկի թանգարան-արգելանոցի տնօրեն Եվգենի Ակուլինն ընդգծել է, որ թանգարանի համար այդ ցուցահանդեսը նշանակալից է նախ եւ առաջ նրանով, որ հայերը նախկին ԽՍՀՄ-ի ժողովուրդներից առաջինն են ծանոթացնում տոբոլսկցիներին իրենց մշակույթին: Եվգենի Ակուլիչը երկրաշարժից հետո երեք տարի ապրել եւ աշխատել է Լենինականում, լավ ծանոթ է այդ արեւայի երկրին: Հակոբ Ասլոյանի խոսքերով` չնայած հայ համայնքը Տոբոլսկում իրավականորեն արձանագրված չէ, սակայն դա չի խանգարում հայերին անցկացնել իրենց միջոցառումները եւ մասնակցել քաղաքի հասարակական կյանքին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---