Ամերիկյան Միննեապոլիս քաղաքի բիզնես-կենտրոնում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է 5 մարդ

Ամերիկյան Միննեապոլիս քաղաքի բիզնես-կենտրոնում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է 5 մարդ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Միննեսոտա նահագի Միննեապոլիս քաղաքի բիզնես-կենտրոնում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ: Ընկերություններից մեկի` աշխատանքից հեռացված աշխատակիցը կրակ է բացել նակին գործընկերների վրա: Այս մասին հաղորդել է CCN հեռուստաալիքը:

«Ըստ վերջին տվյալների, սպանվել է 5 մարդ, զոհվածների թվում է հենց հրաձիգը, ով հարձակումից հետո ինքնասպան է եղել»,-հայտարարել է տեղական ոստիկանապետի տեղակալ Քրիս Էյմենսոնը:

Հրաձիգի անունը նախկինի պես չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ տղամարդը աշխատանքից հեռացվել է ողբերգությունից մի քանի ժամ առաջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---