Էրեբունի արգելոց-թանգարանը վաղը կներկայանա 150-ից ավելի ցուցանմուշներով

Էրեբունի արգելոց-թանգարանը վաղը կներկայանա 150-ից ավելի ցուցանմուշներով

PanARMENIAN.Net - Վաղը՝ սեպտեմբերի 29-ին, Էրեբունի արգելոց-թանգարանը հանրությանը կներկայանա առաջին անգամ ցուցադրվող 150-ից ավելի ցուցանմուշներով:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. սեպտեմբերի 29-ին Եվրոպական ժառանգության օրերին կմիանա «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով՝ ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը՝ հայտնաբերումից մինչ օրս:

Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում այցելուին կներկայացվեն 50-ականներին և այսօր հայտնաբերված շուրջ 155 գտածոներ, որնցից 153-ը ցուցադրվում են բացառապես առաջին անգամ:

Ցուցահանդեսն ուղեկցվում է տասը թեմատիկ եռալեզու պաստառներով, որոնք պատմում են Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում Էրեբունի ամրոցի կարևորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի, ինչպես նաև հուշարձանի ուսումնասիրման բարդությունների մասին:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» թանգարանում, 2012թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին (ք. Երևան, Էրեբունի փող. 38): Այն կգործի մինչև 2012թ. նոյեմբերի 29-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---