Ռոմնին չի բացառում, որ Իրանի դեմ կարող է ռազմական ուժ կիրառվել

Ռոմնին չի բացառում, որ Իրանի դեմ կարող է ռազմական ուժ կիրառվել

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին չի բացառում, որ Իրանի դեմ կարող է ռազմական ուժ կիրառվել, սակայն, հուսով է, որ գործը դրան չի հասնի:

«Չեմ կարծում, թե մենք ի վերջո ստիպված կլինենք ռազմական ուժ կիրառել: Հուսով եմ, որ ստիպված չենք լինի դա անել: Սակայն, բացառել այդ տարբերակը ես ևս չեմ կարող»,-Ռոմնիի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մասաչուսեթսի նախկին նահանգապետը խոստովանել է, որ իր դիրքորոշումն Իրանի հարցում մոտ է Օբամայի դիրքորոշմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---