Լևոն Արոնյանը Մեծ սաղավարտի եզրափակչի 4-րդ տուրում միավորները կիսել է Կարլսենի հետ![]() 29 սեպտեմբերի 2012 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը Սան Պաուլուում ընթացող Մեծ սաղավարտի եզրափակչում հերթական պարտիան ավարտել է ոչ ոքի: Այս անգամ նա միավորները կիսել է նորվեգացի մրցակից Մագնուս Կարլսենի հետ: Ֆաբիանո Կարուանը Իտալիայից հաղթել է Ֆրանցիսկո Վալյեհո Պոնսին Իսպանիայից, իսկ Սերգեյ Կարյակինը Ռուսաստանից ոչ ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ Հնդկաստանից: Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Կարուանը, Արնոյանը 6 միավորով 2-րդ տեղում է: Եռյակը եզրափակում է Կարլսենը 5 միավորով: 5-րդ տուրում հայ շախմատիստը կհանդիպի մրցաշարի առաջատար Ֆաբիո Կարուանի հետ, Անանդը՝ Կարլսենի, իսկ Վալյեհո Պոնսը՝ Կարյակինի: Մեծ սաղավարտի եզրափակիչն անցնում է երկու մայրցամաքներում: Առաջին շրջանը մեկնարկել է Սան Պաուլուում սեպտեմբերի 24-29-ը, իսկ երկրորդը՝ Բիլբաոյում՝ հոկտեմբերի 8-13-ը: Հաղթանակի դեպքում շախմատիստը վաստակում է 3 միավոր, ոչ ոքիի՝ 1 միավոր, պարտության դեպքում՝ 0 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |