«Շախտյորը» հաղթել է «Դնեպրին». Հենրիխ Մխիթարյանը հերթական գոլի հեղինակ է դարձել![]() 29 սեպտեմբերի 2012 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտոյրը» Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում 2:1 հաշվով հաղթել է «Դնեպրին»: Խաղն աչքի ընկավ խաղացողների բախումներով, երկու հեռացումով դաշտից և «Դոնեցկի» երկու չիրացված 11-մետրանոցներով: Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը, սակայն 19-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ թիմի ավագ Դարիո Սռնան հաղթանակ բերեց «Շախտյորին»: «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն խաղից հետո ասաց, որ իր թիմը վաստակեց այս հաղթանակը: «Երբեմն կյանքում այնպիսի օրեր են լինում, երբ ամեն ինչ ոք դեմ է: Լավ է, որ ամեն ինչ լավ ավարտվեց մեր խաղացողների բնավորության շնորհիվ և այն բանի շնորհիվ, որ նրանք հավատում էին սեփական ուժերին մինչ խաղի ավարտը: Մենք շատ ուժեղ թիմի հետ էինք հանդիպում»,-Լուչեսկուի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |