«Ժողովուրդ». Վազգեն Խաչիկյանն իր հետևից դեռ շատերին կտանի

«Ժողովուրդ». Վազգեն  Խաչիկյանն իր հետևից դեռ շատերին կտանի

PanARMENIAN.Net - Թերթը հիշեցնում է, որ կենսաթոշակների ոլորտում հայտնաբերված չարաշահումների առնչությամբ հարուցված քրեական գործով երեկ կալանավրրվել են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն ու ևս 2 հոգի:«Ուշագրավն այն է, որ նրա ձերբակալությունը տեղի ունեցավ օրերս կառավարությունում Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո: «Խաչիկյանի պատմությունը... տասն անգամ էն ժամանակ էլ ասում էինք`թոշակները կարգավորե՛ք, նպաստները կարգավորե՛ք: Բոլորն ասում էին`կարգին ա, էստեղ բան չկա: Վերջը պարզվեց` կա»,-ասել էր Սարգսյանը: Եվ ահա տեսակետ կա, որ ինչպես չարաշահումների դեպքում, այնպես էլ Խաչիկյանի հետագա կարգավիճակի մասով այս տարիներին Ս. Սարգսյանին խաբել են: Ու ինքը միայն վերջերս է պարզել, որ Խաչիկյանը ոչ միայն գտնվրում է ազատության մեջ, այլև քրեական գործում ընդգրկված չէ անգամ կասկածյալի կարգավիճակում, ինչից հետո էլ նրան ձերբակալել են: Այս պատմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը, երբ 1915թ. Ցեղասպանության մասին հենց նոր իմացած քաղաքացին նստում է առաջին պատահած տաքսին ու պատվիրում. «Վարպետ, քշի՛ր Թուրքիա»: Իսկ մինչ այղ, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, ժամանակին Խաչիկյանը սպառնացել էր իրեն ձերբակալելու դեպքում տալ այն բոլոր ՀՀԿ-ականների անունները, որոնք ոչ միայն տեղյակ են եղել իր գործունեությունից, այլեւ ինքը նրանց պարբերաբար գումարներ է վճարել: Այնպես որ, Խաչիկյանն իր հետևից դեռ շատերին կտանի»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---