Հայաստանի և Ռուսատանի ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հարցեր![]() 29 սեպտեմբերի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ռազմավարական փոխգործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը և դիրքորոշումների համադրումը: Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր փոխանակեցին մարդասպան Սաֆարովի ազատ արձակման հետևանքով ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանն արծարծվեցին նաև միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |