Ճապոնիան բողոքում է ԱՄՆ մամուլում վիճարկվող կղզիների չինամետ գովազդի դեմ![]() 29 սեպտեմբերի 2012 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական կողմը պաշտոնական բողոք է հայտնել ԱՄՆ Washington Post և The New York Times թերթերում մի գովազդի տպագրության վերաբերյալ, որտեղ Սենկակու կղզին անվանում են չինական տարածք: Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Ճապոնիայի դեսպան Իտիրո Ֆուդզիսակին: Ըստ ճապոնացի դիվանագետի, գովազդը փաստացի սխալներ է պարունակում և «միակողմանի մոտեցում է դրսևորում խնդրի հանդեպ: Գովազդում Սենկակու կղզին, որը Չինաստանում անվանում են Դյաոյույդաո և իրենց տարածքն են համարում, ուղեկցավում է գրությամբ. Դյաոյույդաո կղզիները պատկանում են Չինաստանին»,-հայտնում է ինտերնետ-ԶԼՄ-ները: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հորդորել էին Ճապոնիային ավելի զգույշ գործել Չինաստանի հետ տարածքային հարցում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |