Սիրիական բանակը զսպում է գրոհայինների հակահարձակումը Հալեպում![]() 29 սեպտեմբերի 2012 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Կատաղի մարտեր են ընթանում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում՝ Օմեյադի մզկիթի մոտ և Սաադալի ալ Ջաբիրի հրապարակում: Գրոհայինները փորձում են ամրանալ Անտիոքի դարպասների մոտ, ինչպես նաև Բեբ Քիննեսրինի դարպասների մոտ: Նրանք ականանետներից գնդակծում են Սուլեյմանիե և Սեյիդ Ալի թաղամասերը: Վաղ առավոտյան կասեցվել է կառավարական զորքերի պաշտպանական գիծը ճեղքելու փորձը: ՍԱՆԱ գործակալությունը հերքել է այն հաղորդագրությունը, թե ապստամբները գրավել են քրդական Շեյխ Մասուդ թաղամասը: Նրա բնակիչները զենքը ձեռքին պաշտպանում են իրենց տները սիրիացի բանակայինների հետ միասին: Ըստ գործակալության, հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կուրստներ է կրում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |