«Անելիք Բանկը» 2012թ. ակնառու աճ է գրանցել քարտերի թվի և POS տերմինալների գծով

«Անելիք Բանկը» 2012թ. ակնառու աճ է գրանցել քարտերի թվի և POS տերմինալների գծով

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ քարտապանների քանակը 2012 հունվարի 1-ից մինչև 2012 թվականի սեպտեմբերի 29-ը ավելացել է ավելի քան 10%-ով, այժմ Բանկն ունի շուրջ 47,000 ակտիվ միջազգային և տեղային քարտ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Զգալի աճ է նկատվել POS տերմինալների գծով: 2012 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում POS տերմինալների քանակն ավելացել է գրեթե ¼-ով` հասցնելով նրանց թիվը 555-ի:

«Բանկը պլանավորում է 2012 թվականի ավարտին ակտիվ քարտերի թիվը հասցնել 50,000-ի, իսկ POS տերմինալների թիվը` 600-ի»- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործաոնությունների վարչության պետ Դավիթ Անանյանի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---