Հրանտ Բագրատյան. Այս կառավարության հետ անելիք չկա` կամ նախագահը կազատվի նրանից, կամ՝ հակառակը![]() 29 սեպտեմբերի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «Ըստ պաշտոնական տվյալների, 2013 թվականի բյուջեն թերակատարվել է 7%, սղաճը կազմել է 4,7%, իսկ իրականում սղաճը կազմում է 7%: Աշխատավարձը բարձրացել է 5,9 %, իսկ գնաճը երկրում կազմել է 7,9%: Ու երբ կառավարությանը հարցեր ես տալիս, ուղղակի փախչում է ու չի կարողանում պատասխանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբագցության անդամ Հրանտ Բագրատյանը: Ըստ Բագրատյանի, Հայաստանի պետական բյուջեն կկազմի 2 մլրդ 400 մլն դոլար, այն դեպքում, երբ հարևան Վրաստանի բյուջեն ավելի քան 6 մլրդ է, իսկ Ադրբեջանինը` 21 մլրդ: Այն հարցին, թե արդյոք վարչապետ Տիգրան Սարգսյանը կհեռացվի պաշտոնից, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Երկու տարբերակ կարող է լինել այստեղ. միգուցե նախագահին ձեռք է տալիս այս վարչապետը կամ էլ կարող է իրոք իրար չեն հասկանում»: Ըստ նրա, ներկայիս կառավարության հետ անելիք չկա` կամ նախագահը կազատվի նրանից, կամ կլինի հակառակը, քանի որ բանը հասել է նրան, որ դժգոհությունն արդեն էլիտայի մեջ է: Ազգային ժողովում բյուջեի քննարկումը կկայանա առաջիկա քառօրյայում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |