«Էրեբունի» թանգարանում բացվել է հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդես29 սեպտեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը սեպտեմբերի 29-ին Եվրոպական ժառանգության օրերին միացավ «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով՝ ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը՝ հայտնաբերումից մինչ օրս: Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում կներկայացված են 50-ականներին և այսօր հայտնաբերված շուրջ 155 գտածոներ, որնցից 153-ը ցուցադրվում են բացառապես առաջին անգամ: «Սա մասնագիտական արշավախմբի աշխատանքի արդյունքն է: Այս համագործակցությունը կարևոր փուլ է, բայց վերջինը չէ, որովհետև առաջին քառամյա փուլին շուտով հաջորդելու է ևս մեկ քառամյա փուլ: Այս իրադարձությունը լավագույնս ապացուցում է Հայաստանի ներդրումը եվրոպական և համաշխարհային քաղաքակրթության մեջ»,- իր ելույթում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Ցուցահանդեսն ուղեկցվում է տասը թեմատիկ եռալեզու պաստառներով, որոնք պատմում են Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում Էրեբունի ամրոցի կարևորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի, ինչպես նաև հուշարձանի ուսումնասիրման բարդությունների մասին: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 29-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |