Հ. Բագրատյան. Օսկանյանի նկատմամբ արարքը ուղղված է ոչ թե նրա կամ ԲՀԿ-ի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի

Հ. Բագրատյան. Օսկանյանի նկատմամբ արարքը ուղղված է ոչ թե նրա կամ ԲՀԿ-ի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի

PanARMENIAN.Net - ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժվարանում է գնահատական տալ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գրավոր միջնորդագրին, որտեղ նա պահանջում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան»խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տալու մասին:

«Այս փաստը նրանք իրենց ձեռքում վաղուց են ունեցել, սակայն չեմ կարող ասել` սա քաղաքական հետապնդում է, թե ոչ: Դժվարանում եմ պատասխան տալ, քանի որ ես նաև Օսկանյանի գնահատականին ծանոթ չեմ: Սակայն մի բան պարզ է, որ այս արարքը ուղղված է ոչ թե Օսկանյանի կամ ԲՀԿ-ի դեմ, այլ ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ»,- նշեց Բագրատյանը:

Նշենք, որ Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ պատգամավորական անձեռնմխելիությունից իրեն զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում է քաղաքական պատվեր. «Ես պաշտոնապես դեռ չեմ ստացել անձեռնմխելիությունից ինձ զրկելու միջնորդագիրը, ուստի չեմ ուզում ենթադրել՝ կոնկրետ ինչ մեղադրանք է լինելու»:

 Ուշագրավ
---