Հայաստանում գործող ամբիոններն արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրական գնահատականին![]() 29 սեպտեմբերի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրական է գնահատել Հայաստանում գործող իր ամբիոնների աշխատանքի արդյունավետությունը և երաշխավորել նրանց հետագա գործունեւթյունը:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: 2011թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ամբիոնների գործունեության արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով անդամ երկրների շրջանակում անցկացրել է հարցում, որին մասնակցել են այդ երկրների Ազգային հանձնաժողովները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները և Վերահսկողական աուդիտի արդյունքների համաձայն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոններից 105-ը և ՀՀՑ ծրագրի մասնակիցներից 18-ը ճանաչվել են չգործող և առաջիկայում կփակվեն: Արդյունավետ է գնահատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 569 ամբիոնների և ՀՀՑ ծրագրի 52 մասնակիցների գործունեությունը, որոնց թվում են նաև Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 ամբիոնները; Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |